ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Էլ ավելի սիրեք ինձ

 Էլ ավելի սիրեք ինձ
09.10.2023 | 00:15

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հոկտեմբերի 9

Հիսու՛ս, Տեր մեր, պաշտում ենք Քեզ ու խնդրում

այնպես անել, որ մենք էլ ավելի սիրենք Քեզ:

Այո՛: Ես սիրո ամուր կապով ձեզ է՛լ ավելի մտերիմ կդարձնեմ Ինձ: Սեր, որ մեղքերի մեջ ընկած մեկն ունենում է` իրեն փրկողի հանդեպ:

Սեր, որ ազատագրվածն ունենում է ազատագրողի հանդեպ: Եվ վերջապես մի սեր, որ փոքր երեխան ունենում է իր հոր նկատմամբ:

Տեսեք, թե սիրո ինչքան կապեր կան, որ ձեզ կարող են մոտեցնել Ինձ:

Ձեր կյանքում պատահող յուրաքանչյուր իրադարձություն` ուրախություն կամ տրտմություն, նեղություն կամ հաջողություն, վտանգ կամ ազատություն, սրանից ամեն մեկը ձեզ պատահելով` իր առանձնակի պահանջն է ներկայացնում Ինձ:

Սրանից ամեն մեկը պատճառ է դառնում պատասխանելու այս աղոթքին.

«Այնպես արա, որ օր օրի Ես Քեզ ավելի ու ավելի սիրեմ»:

Դիտվել է՝ 1570

Մեկնաբանություններ