ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Պահանջվածից ավելին անել

Պահանջվածից ավելին անել
10.10.2023 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հոկտեմբերի 10

Աստված մեր և Տեր մեր, այնպես արա, որ անցնենք աղքատությունից` առատության, անհանգստությունից` հանգստի, տխրությունից` ուրախության,

տկարությունից` զորության:

Ես եմ ձեր օգնականը:

Ներկայումս անցնելիք ճանապարհի վերջում ձեզ սպասվում են վերոհիշյալ օրհնությունները:

ՈՒրեմն հանգիստ եղեք ու վստահ` որ Ես առաջնորդում եմ ձեզ:

Անցնելու ու հաղթելու համար հաստատուն քայլերով մտեք յուրաքանչյուր օրվա մեջ` աներեր վստահությամբ: Եվ պարտականություններն ու ընդմիջումներն ընդունեք իբրև Իմ կողմից հանձնարարված:

Դուք Իմ մշակներն եք:

Ծառայեք Ինձ պարզ ու միամիտ սրտով, հրճվանքով ու պատրաստակամությամբ: Ճիշտ ինչպես դուք կկամենայիք, որ ուրիշները ծառայեին ձեզ:

Մի՞թե անմեղադրելի է այն ծառայողը, որ խուսափում է երբեմն պահանջվածից ավելին անել, որ գանգատվում է, երբ առաջարկում են իր նախընտրած գործից զատ ուրիշ գործեր անել: Չե՞ք կարծում, որ նման մշակը չի կարող ձեզ լավ ծառայություն մատուցել:

Եթե այսօրինակ ծառայությունն անընդունելի է ձեր դեպքում, նշանակում է` առավել անընդունելի կլինի Իմ պարագայում:

Ափսոս, որ հաճախ դուք էլ նույն ոգով եք ծառայություն մատուցում Ինձ:

Մտածեք այս մասին: Հանձնեք այն ձեր սրտի տեսությանը և ձեր կատարած առօրյա գործերին նայեք այս տեսանկյունից:

Դիտվել է՝ 1121

Մեկնաբանություններ