Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ամոթ և տագնապ

 Ամոթ և տագնապ
11.10.2023 | 00:07

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հոկտեմբերի 11

Ամեն ժամ Տիրոջն օրհներգեմ, նրա օրհնությունն

ամեն ժամ բերանումս լինի: Խնդրեցի Տիրոջն, ու

Նա լսեց ինձ և իմ բոլոր նեղություններից փրկեց

ինձ: Մոտեցեք Տիրոջը ու առեք լույս, և թող ձեր

երեսը չծածկվի ամոթով (Սղմ. ԼԴ. 1.4.5):

Ի՛մ որդիներ. տեսեք, որ անգամ տագնապի պահին ձեր առաջին քայլը Աստծուն օրհնելը լինի: Նախքան ձեր աղաղակը, ձեր նեղության մեջ բարեբանեք ու օրհնեք Տիրոջը. անգամ այն ժամանակ, երբ տագնապները պաշարեն ու սաստիկ նեղեն ձեզ:

Այս է Իմ Աստվածային հրամանը, այսպես մոտեցեք Ինձ: Ի նկատի ունեցեք այս բանը: Նույնիսկ մեծագույն տագնապի մեջ փնտրեք ու գտեք շնորհակալ լինելու պատճառներ:

Այս ձևով դուք հաղորդության կապ կհաստատեք ձեր և Իմ միջև: Եվ այդ գծի վրայով ձեր տագնապի աղաղակը Ինձ կբարձրանա:

Այսպես կհասկանաք, որ Իմ օգնությունն ուղարկելով` ազատում եմ ձեզ վտանգներից: Խաղաղությունը վերգտնելով ձեր սրտերը կլցվեն ուրախությամբ: Ծանրություններից ձերբազատված, թեթև սրտով շունչ կքաշեք, և այդ կլինի արդյունքը` օգնության համար Ինձ դիմելու:

Կփարատվեն նաև ամոթն ու տագնապը: Այս կլինի առաջին քայլից հետո: Երբ ձեր սիրտը ուղղեք Իմ առաջ, այնուհետև կարդարանաք նաև մարդկանց առջև:

Դիտվել է՝ 937

Մեկնաբանություններ