ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Դուք իմ ուրախությունն եք

 Դուք իմ ուրախությունն եք
12.10.2023 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հոկտեմբերի 12

Նրանք քոնն էին, և Ինձ տվեցիր նրանց, ու

նրանք քո խոսքը պահեցին (Հովհ. ԺԷ. 6):

Հիշեք այս, երբ Աստծուն փառք կտաք Ինձ համար, որովհետև Ես այսպես գոհություն հայտնեցի Աստծուն` ձեզ` իբրև նվեր Ինձ տալու համար: Երկրի վրա ապրած Իմ դառնության ժամին` ուրախություն նշուլեց ու հրճվանքով լցրեց Ինձ` Իմ ցավի մեջ, քանի որ տեսա, որ Հորս կողմից Ինձ տրված հոգիները պահեցին Իմ խոսքը:

Մինչ այդ նրանք աչքի ընկնող որևէ գործ առանձնապես չէին կատարել, ինչպես որ արեցին հետո` Իմ անունով և Իմ անվան համար:

Նրանք ոչ միայն լսողներ եղան, այլև կատարեցին Իմ խոսքը:

Դուք էլ կարող եք ուրախություն պատճառել Իմ սրտին ձեր հավատարիմ ծառայությամբ:

Հավատարիմ ծառայություն` փոքր բաների մեջ. հավատարիմ եղեք:

Ձեր պարզ գործերը արեք Ինձ համար:

Դիտվել է՝ 1229

Մեկնաբանություններ