ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Արձանագործի վարպետությունը

 Արձանագործի վարպետությունը
13.10.2023 | 00:12

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հոկտեմբերի 13

Տեր, հավատու՛մ ենք, օգնի՛ր մեր անհավատությանը: Տե՛ր, լսի՛ր մեր աղոթքները, և մեր աղաղակները թող Քեզ հասնեն:

Ինչպես ասացի` քայլեք Աստծուն օրհնելու ճանապարհով: Այո՛, անշուշտ պիտի օգնեմ ձեր անհավատությանը և ի պատասխան ձեր աղոթքների` պիտի ուղարկեմ այնպիսի մեծ հավատք, մի այնպիսի վեր ընձյուղվող հավատք, որ ամեն օր` ներկայի պարզ տեսությամբ hետ նայելով, անցած օրերի հավատքը նկատեք իբրև անհավատություն:

Իմ թագավորության գեղեցկությունը իր աճումի մեջ է: Այդ թագավորության մեջ միտում կա միշտ առաջադիմելու, շարունակ մի երթ կա` զորությունից զորություն, փառքից փառք:

Հաստատվե՛ք Իմ Թագավորության մեջ, օթևա՛ն ունեցեք այնտեղ և շուտով կխուսափեք նույն տեղում կանգնած մնալուց ու կարծրացումից:

Հավիտենական կյանք, լիառատ կյանք է խոստացված բոլոր նրանց, ովքեր Իմ թագավորության մեջ իրենց կացարանը ունեն:

Զուր ժամանակ մի՛ վատնեք մտածելով ձախորդությունների ու թերությունների վրա: Հաշվի առեք օգտակար այն դասը, որ սովորեցիք դժվարություններից և ընդունեք դրանք` իբրև աստիճաններ վերելքի:

Վեր բարձրացեք ու ընթացս մոռացեք, թե ինչպես կամ ինչից էին պատրաստված աստիճանները:

Բնավ կարևոր չէ` նրանք ուրախությունի՞ց, թե՞ տրտմությունից, հաջողությունի՞ց, թե՞ անհաջողությունի՞ց, դեղ-սպեղանիի՞ց, թե՞ վերքերից են կազմված:

Էականն այն է, որ դրանք ծառայում են իրենց նպատակին:

Մի ուրիշ դաս էլ սովորեցեք:

Երբ արձանագործն անպիտան մարմար է գտնում, այն մի կողմ է նետում` չունենալով մշակելու հնարավորություն:

Բայց հակառակ ամեն ինչի, այդ մարմարի կտորը իրեն կատարյալ կարծելով, արհամարհանքով է նայում այն կտորին, որի վրա քանդակագործն աշխատում է` տաշելով ու կատարելագործելով այն:

Այս օրինակից դաս առեք ձեր կյանքի համար:

Դիտվել է՝ 1508

Մեկնաբանություններ