ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Զոհողություն

 Զոհողություն
14.10.2023 | 00:09

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հոկտեմբերի 14

Ահա Գառն Աստծո, որ վերցնում է աշխարհի

Մեղքը (Հովհ. Ա, 29)

«Քրիստոս` մեր Զոհը, զոհվեց մեզ համար»:

Ես եմ Աստծո Գառը:

Ինձ վրա դրեք ձեր մեղքերը, ձախորդությունները, ձեր թերացումները: Իմ զոհաբերվելով` քավվել են այդ բոլոր մեղքերը: Ես եմ Միջնորդն Աստծո և մարդու միջև:

Մարդ-Հիսուս Քրիստոս:

Մի՛ մնացեք կանգնած անցյալի մեջ:

Այդպես վարվելով` դուք ապարդյուն եք դարձնում Իմ զոհվելը:

Առհասարակ իմացեք, որ Իմ միջոցով դուք արժանացել եք կատարյալ ներումի, կատարյալ բժշկության, կատարյալ ընկերակցության:

Դիտվել է՝ 1737

Մեկնաբանություններ