ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Ձեզ հարուստ զգացեք

 Ձեզ հարուստ զգացեք
15.10.2023 | 00:09

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հոկտեմբերի 15

Ապրեք Իմ գաղտնի վայրում, որ կատարյալ բավարարումը ճանաչեք:

Հարուստ զգացեք ձեզ:

Աստծո շտեմարանները լցված են բերնեբերան, սակայն հարկ է, որ դուք անձնապես ձեր հոգու աչքերով տեսնեք այս իրողությունը:

Մտածեք, որ դուք տեր եք անբավ հարստությունների: Դուք ձեզ համարեք իբրև դուստրեր Թագավորի:

Այո արդեն ասել եմ ձեզ: Առատություն ցանկացեք ձեզ համար և բոլոր նրանց, ում հանդեպ հատուկ հոգածություն ունեք և օգնել եք կամենում:

Դիտվել է՝ 1273

Մեկնաբանություններ