ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Բանտարկված Աստված

 Բանտարկված Աստված
16.10.2023 | 00:12

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հոկտեմբերի 16

Տե՛ր, գովում ենք Քեզ և օրհնում Քո

Անունը հավիտյան:

Այո՛, բարեբանել:

Որովհետև այդ պահից սկսած, եթե անգամ ամենադժվար կացության մեջ հայտնված լինես, քո տրտմությունը ուրախության կփոխվի, կաշկանդումները` ազատության:

Կփոխվեն և արտաքին պարագաները` անկարգությունները կարգի կգան, քաոսը պարզության կփոխվի:

Ամեն ինչի բարեկարգության սկիզբը պետք է սկսվի քո ներսից, որքան էլ սահմանափակ լինեն քո հնարավորությունները, որքան էլ քիչ կարգավորել ցանկանաս քո գործերը, այնուամենայնիվ, քո սեփական տնտեսությանը վերադառնալու ջանք պիտի թափես` ուղղելով ու կարգի բերելով այն բոլոր բաները, որոնք սրբագրելու կարիքն ունեն:

Երբ կարգ ու կանոն հաստատես քո ներսում, կտեսնես, որ կարգավորվել ես նաև արտաքնապես: Մաքրագործվել ամբողջովին և վերգտնել խաղաղությունը հոգու` նշանակում է ազատություն տալ Աստվածային ուժին, որ բանտված է քո ներսում:

Այդ ուժը. Հոգևոր այդ Զորությունը երբ սկսի գործել, անմիջապես հրաշքներ կկատարի: Այդ ժամանակ է, որ քո տրտմությունը ուրախության կփոխվի:

Դիտվել է՝ 1030

Մեկնաբանություններ