ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Հավատքի տեսողություն

 Հավատքի տեսողություն
17.10.2023 | 00:09

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հոկտեմբերի 17

Ի՛նձ ուղղեք ձեր աչքերը` Ինձ տեսնելու համար:

Մի՛ նայեք ձեր շրջապատում եղած փնթի բաներին, գեղեցկությունից զրկված դատարկություններին:

Մի՛ նայեք ձեր մեջ եղած և ձեր շրջապատի մարդկանց անկատարությանը:

Երբ ձեր հայացքը շարունակ ինձ փնտրի, այնժամ կունենաք հավատքի տեսողություն, և կկարողանաք նշմարել Իմ մեջ ձեր կարողացածը և ձեր կամեցածը:

Ձեր անհանգստության մեջ նայեք Իմ անխռովությանն ու հանգստությանը:

Անհամբերության մեջ նայեք Իմ անսահման համբերությանը: Ձեր պակասության ու անկատարության մեջ նայեք Իմ կատարելությանը:

Ինձ նայելով` հետզհետե Ինձ այնքան կնմանվեք, որ ձեզ էլ կասեն, թե դուք առնչվել եք Հիսուսի հետ:

Երբ Ինձ նմանվելով ճշմարիտ առաջընթաց ապրեք, այդ ժամանակ դուք կկարողանաք անել այն, ինչ Ես արեցի, և ավելի մեծամեծերը պիտի անեք, որովհետև Ես գնում եմ Հորս մոտ:

Աստվածամերձ ձեր բնակության վայրից, ինչին այլևս չեն կարողանա մոտենալ ո՛չ մարդկային սովորական կաշկանդումները և ոչ էլ սահմանափակումները, Ես կարող եմ պարգևել ձեզ ամենահաղթ և ամենահրաշագործ ուժը` ձեր Աստվածային Եղբոր ու Դաշնակցի:

Դիտվել է՝ 1086

Մեկնաբանություններ