ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Մենակություն

 Մենակություն
18.10.2023 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հոկտեմբերի 18

Այն ժամանակ բոլոր աշակերտները լքեցին

նրան ու փախան (Մարկ., ԺԴ. 50):

Դարերի ընթացքում անմնացորդ նվիրումի բոլոր գործերը` դժվարությունների ժամանակ ցույց տված հնազանդությունը, ծառայության մեջ ցույց տված սիրո բոլոր արտահայտությունները, Ես ընդունել եմ իբրև քավություն Իմ այն մենակության, որ ապրեցի երկրի վրա, երբ Իմ աշակերտները լքեցին Ինձ:

Այնուամենայնիվ, Ես իրազեկ էի` մարդկությանը փրկելու Իմ Հոր ծրագրին, միայն մի պահ այն մերժելու փորձությունն ունեցա:

Գեթսեմանիի պարտեզում ապրեցի այդ տկարությունը` ակամա վիճարկելով Իր միտքը և նպատակը:

Այնպես որ, Ես ճանաչում եմ միայնակի ու լքվածի վիճակը:

Այստեղից երկու անհրաժեշտ դաս սովորեք, Իմ որդիներ: Նախ իմացեք, որ Ես լավ գիտեմ, թե ինչ է նշանակում մենակությունը, լքումը և առանձնությունը:

Իմացեք, որ հավատարմությամբ կատարած ձեր յուրաքանչյուր գործ, ճշմարիտ սփոփանք է Իմ սրտին: Իմացեք նաև, որ Ինձ լքող ու փախչող մարդկանց էր, որ Ես տվեցի մարդկությանն Իմ պատգամները տանելու պարտականությունը: Այդ փախչողներին` վախով համակված այդ մարդկանց էր, որ տվի մարդկությանը: Ես աշխարհի հաջողությունները չօգտագործեցի Իմ թագավորության կարևոր գործերը կատարելու համար. «Նրանք բոլորը թողեցին նրան ու փախան»:

Սովորեք նաև, թե ինչ քաղցրությամբ պիտի հասկանալ ու ներել մարդկանց թերությունները:

Մարդը մինչև որ կատարյալ կերպով չձախողվի, չի կարող սովորել ճշմարիտ խոնարհությունը:

ՈՒ միայն խոնարհներն են, որ պետք է ժառանգեն երկիրը:

Դիտվել է՝ 1017

Մեկնաբանություններ