ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Լսիր իմ պատասխանը

 Լսիր իմ պատասխանը
19.10.2023 | 00:08

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հոկտեմբերի 19

Տե՛ր, լսիր մեր աղոթքը, և մեր աղաղակը

թող հասնի Քեզ

Մարդու հոգու աղաղակը երբեք անլսելի չի մնում:

Ոչ թե Աստված չի լսում, այլ մարդն է, որ չի լսում պատասխանը:

Ինչպես մեքենայի տարբեր մասերն են պատրաստված այնպես, որ մեկը մյուսին ճշտորեն համապատասխանելով` ներդաշնակ գործելու հնարավորություն են տալիս մեքենային. այդօրինակ հարաբերության մեջ է նաև մարդկային սրտի աղաղակը և Աստծո պատասխանը:

Սակայն մարդն իր աղաղակը կամ խնդրանքը նկատում է իբրև մի առանձին բան, որ կարող է լսվել կամ չլսվել` կախված Աստծո հաճությունից, առանց իմանալու, որ պատսխանն էլ այնտեղ է ի սկզբանե և սպասում է խնդրողին:

Եվ մարդու անուշադիր լինելը կամ թերի ունկնդրումն է պատճառը, որ չի լսում պատասխանը և հետևաբար զրկված մնում օգնությունից ու փրկությունից:

Դիտվել է՝ 946

Մեկնաբանություններ