ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Ծանրությունը չի նեղում

 Ծանրությունը չի նեղում
20.10.2023 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հոկտեմբերի 20

Տե՛ր մեր և Աստվա՛ծ մեր, Քո խոսքի

համաձայն թող լինի:

Պարզ հոգով Իմ կամքն ընդունելը` բանալին է աստվածային հայտնության:

Այսպես մարդը, ի վերջո, կհասնի թե՛ սրբության, և թե՛ երջանկության: Խաչը տանող ուղին կարող է ցավի ճանապարհ լինել, սակայն խաչի ոտքի մոտ մեղքի բեռները և երկրավոր բոլոր բաղձանքները ցած են թափվում:

Ամեն ինչի մեջ Հորս կամքը կատարելու Իմ Հանձնառության լուծը դրված է նաև Իմ հետևորդների ուսերին այնպես, որ այն իրենց վրա առնելու պահից սկսած` ոչ մի բեռ չի կարող նեղել կամ ճնշել նրանց:

Ոչ միայն կյանքի կարևոր որոշումներն ընդունելու դեպքում է, որ պետք է սիրով ընդունեք Իմ կամքը, այլև յուրաքանչյուր գործի մեջ. կարևոր չէ նրանց մեծ կամ փոքր լինելը, դուք ջանացեք տեսնել աստվածային նպատակի նույն կատարումը:

Ընդունեք այն և շնորհակալ եղեք այդ բանի համար: Այսպես վարվեք, մինչև որ այս սովորություն դառնա. այնուհետև կհաջորդի` ձեր կյանքը վերափոխող ու պայծառացնող ուրախությունը:

Դիտվել է՝ 1133

Մեկնաբանություններ