Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Սիրո խնջույք

 Սիրո խնջույք
21.10.2023 | 00:07

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հոկտեմբեր 21

Ահավասիկ ես դռան առջև եմ և բախում

եմ: Եթե մեկը ականջ դնի իմ ձայնին և բաց

անի դուռը, կմտնեմ նրա մոտ և կընթրեմ

նրա հետ, և նա ինձ հետ (Հայտ. Գ. 20):

Բայց և այնպես` դուռը բախելը ձեր արժանիքներից կախված չէ, Ի՛մ որդիներ, եթե անգամ այդ լինի պատասխանը` Ինձ տեսնելու ձեր սրտի մեծ ցանկության:

Անդադար, շարունակ լսելու ջանք թափեք:

«Եթե մեկը ականջ դնի Իմ ձայնին»:

Այս էլ ձեր արժանիքներից կախված չէ: Իմ ուզածը, սոսկ ձեր ականջալուր լինելն է` որսալու համար Իմ եղանակը և լսելու` Իմ թակոցի ձայնը:

Հապա լսեք:

«Եթե մեկը ականջ դնի իմ ձայնին և բաց անի դուռը, կմտնեմ նրա մոտ և կընթրեմ նրա հետ, և նա` ինձ հետ»: Պատկերացնու՞մ եք` ինչ խնջույք կարող է լինել:

Եթե կարծում եք, որ ձեզ համար մեծ ուրախություն կլիներ ներկա գտնվել Գալիլիայի Կանա քաղաքի հարսանեկան խնջույքին,

կամ Իմ աշակերտներից մեկը լինել վերնատան մեջ` նստած Ինձ հետ Վերջին Ընթրիքին,

կամ լինել Էմմավուսի ճամփորդներից մեկը,

կամ մեկը նրանցից, որոնց համար պատրաստեցի լճափի փոքրիկ խնջույքը:

Սակայն այս խնջույքները, որքան էլ Աստծո կողմից ծրագրված և Աստծո ընկերակցությամբ կատարված լինեն, այնուհանդերձ նրանցից ոչ մեկի ժամանակ չէիք կարող ունենալ այն վայելումը, որ հնարավոր է ապրել` լսելով դռան թակոցը և Ձայնը, և բացելով հրավիրել Ինձ, Իմ խնջույքին:

Իմ ընկերակցությամբ կատարված հանդիսություն. Աստվածային Կերակուրի, Ճշմարիտ Սիրո մի խնջույք:

Դիտվել է՝ 1389

Մեկնաբանություններ