Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Իրանի նկատմամբ տարած հաղթանակի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները բացարձակապես չեն արտացոլում իրական պատկերը։ Ըստ Ռեզայիի՝ Թրամփը կարող է «ամեն օր հաղթել իր երևակայության մեջ», մինչդեռ իրականությունը կերտում են Իրանը, նրա ժողովուրդը, բանակն ու հրթիռները։               
 

Հարկադրական համակեցությունը՝ սթրեսի աղբյուր

Հարկադրական համակեցությունը՝ սթրեսի աղբյուր
22.10.2023 | 09:55

Պատերազմի, առավել ևս պարտության ու ծանր հետևանքների արդյունքում գոյացած հոգեբանական սթրեսը չի անցնում, որքան էլ մի անհեթեթ փորձում է իր տկար ուղեղով համոզել, թե հաղթելու համար ոչ միշտ է պետք հաղթել հակառակորդին։ Համաշխարհային պատմությունը չունի նման օրինակ, երբ պատերազմի պատճառած հոգեբանական սթրեսը հաղթահարվել է առանց քաղաքական փոփոխությունների։

Էյնշտեյնը սթրեսի աղբյուր էր համարում ապուշների հետ ամենօրյա շփումը։ Մեր պարագայում աղբյուրը երկիրը պարտության տարած իշխանությունների հետ հարկադրական համակեցությունն է։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 3974

Մեկնաբանություններ