Կրեմլում առայժմ պատրաստ չեն գնահատելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին մասնակցելու հավանականությունը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել չշտապել եզրակացություններ անել Պուտինի՝ ԱՄՆ հնարավոր այցի վերաբերյալ։               
 

Երկրի աղը

 Երկրի աղը
24.10.2023 | 00:12

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հոկտեմբերի 24

Տե՛ր, օրհնում ենք Քեզ և շնորհակալություն

հայտնում Քո պահպանող զորության համար:

Այո՛. «Պահված եք Աստծո Զորությամբ», այս խոստում է, միևնույն ժամանակ` ապահովություն, որ հավատացող հոգու համար ունի իր մեջ ուրախություն և գեղեցկություն:

Անփոխարինելի է պահպանությունը, քանզի նշանակում է` երաշխավորված ու ապահովված լինել: Կա նաև պահպանություն, որ իր մեջ կրում է կյանքի թարմությունն ու մաքրությունը, այսինքն` «Աշխարհից անարատ պահված կյանք»:

Ես երաշխավորում եմ նաև նրանց կյանքը, որոնց համար ասել եմ իբրև երկրի աղ:

«Դուք եք երկրի աղը, սակայն եթե աղը անհամանա, ինչո՞վ այն կաղվի. այնուհետև ոչ մի բանի պետք չի լինի, այլ միայն դուրս կթափվի և մարդկանց ոտքի կոխան կլինի»:

Ինձ հետ ունեցած սերտ շփումի դեպքում միայն այդ պահպանությունը կիրագործվի ամբողջովին: Պահպանող զորությունը, որ պահում է աղը իր թարմ ու բնական վիճակում, ինչպես որ` ապականությունից պահում է աշխարհի այն մասը, որտեղ դրել եմ նրան: Սքանչելի գործ, որ կատարվում է ոչ թե գործունեությամբ, այլ պարզապես իր զորությունը պահպանելու հատկությամբ:

Դիտվել է՝ 1186

Մեկնաբանություններ