Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Անգործություն չկա

 Անգործություն չկա
25.10.2023 | 00:12

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հոկտեմբերի 25

Այս ժամանակավոր նյութաշխարհի վրա հաղթանակ տանելու ճանապարհը, որ Իմ բոլոր աշակերտները պիտի ճանաչեն, հարկավոր է հասնել այն հաղթանակով, որ յուրաքանչյուր մեկը պետք է տանի մարմնի ու իր անձի վրա:

ՈՒրեմն աշխատեք ամեն բանի մեջ հաղթանակ տանել: Այս ընդունեք իբրև շատ հստակ առաջադրանք:

Իրական աշխարհի իրադրությունը ձեր դեմ է:

Աշխարհի ուժերը, դրանցից ամենահզորը` դրամը, իր այլասերող բնույթով զգալի դժվարություններ կհարուցի:

Նշանակում է` հարկավոր է օրը օրին ավելի մեծ հաղթանակներ տանել անձի նկատմամբ, որպեսզի հաստատուն դառնա ձեր վստահությունը` վերջնական հաղթանակի համար: Թեկուզ կարող է և այնպես լինել, որ դուք չտեսնեք ձեր հաղթանակը` աշխարհի ուժերի և զորությունների վրա:

Անգործությունը կվերանա, եթե մարդիկ ճիշտ իրագործեն այս պայմանը: Իսկ եթե մեկը իսկապես գործ չունի, թող ինքն իրեն հաղթանակող ուժի վերածի. հաղթահարելով նախ իր մեջ եղած հոռին ու չարը, ապա և` իր տանեցիների, ապա` իր ողջ շրջապատի: Այդ ժամանակ նա արդեն կդառնա մի ուժ, որի կարիքը կա և ով պետք է արդեն գործի անցնի:

Պարապ ժամեր չկան Իմ թագավորության մեջ: Սպասելը իբրև անգործություն կարող է համարվել արտաքին աշխարհի կողմից, սակայն այդ սպասումը կա և կարող է լինել մեծ գործունեության մի ժամանակ` մարդու ներքին կյանքի և իր շուրջը եղող նյութաշխարհի իրականության համար:

Դիտվել է՝ 1293

Մեկնաբանություններ