ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Լքողներ

 Լքողներ
26.10.2023 | 00:09

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հոկտեմբերի 26

Քո հավատքը պետք է կատարյալ լինի: Իմ Սերը` պակասով չի բավարարվում: Ես հաճախ եմ «վիրավորվել Իմ բարեկամների տան մեջ»:

Մի՛ կարծեք, թե թշնամիների կողմից եղած թուքը կամ արհամարհանքը, ծաղրանքը կամ հեգնանքն են վիրավորել Ինձ: Ո՛չ, ամենևին:

«Նրանք լքեցին նրան ու փախան»,

«Չեմ ճանաչում այդ մարդուն»:

Սրանք են, որ հետք թողեցին Իմ սրտում:

Այդպես է և հիմա. Իմ թշնամիների անհավատությունը չէ, որ վշտացնում է Ինձ, այլ այն, որ Ինձ սիրող ու ճանաչող Իմ բարեկամները չեն կարողանում Ինձ հետ մինչև վերջ քայլել:

Դիտվել է՝ 1182

Մեկնաբանություններ