Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ
Հոկտեմբերի 27
Ես ձեր մեջ տեսնում եմ ձեր սերը, ձեր ջանքը և ոչ թե թերությունները: Տեսնում եմ ձեր հաջողությունը, որ ունենում եք ձեր մղած պայքարների մեջ: Ես հաղթանակ եմ համարում, ընտիր հաղթանակ: Այն բնավ չեմ համեմատում Իմ Մեծ Սրբերի մղած տաժանելի պայքարների հետ:
Այդ մի հաղթանակ է, որ ուրախացնում է նաև երկնքի հրեշտակներեին և ձեր սիրելիներին. նման այն հատուկ նվաճումներին, որ իբրև իրադարձություն է ընդունվում և ուրախության պատճառ դառնում: Իմ սիրելիներ. հոգևոր հաջողության ու հաղթանակի օրերն ընդունեք իբրև օրհնված օրեր։