Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 

Պատերազմը քո համար շաբաթօրյակ է՞ր

Պատերազմը  քո համար շաբաթօրյակ  է՞ր
29.10.2023 | 19:53

ՈՒ այդպես էլ ոչ մեկը չհարցրեց.

- Ա՛յ ... , բա որ երկու ամիս հետո պիտի հայտարարեիր, թե Տեղ գյուղից էն կողմ Հայաստան չի, որ էդ ամենը շուտվանից կադաստրի, то ли Ալմաթիի թղթով տված պրծած էր, արդեն սաղ որոշած էր, ես «тут ни при чем», որ Արցախն Ադրբեջան է…

Բա էլ ինչու՞ էիր մեր էրեխեքին լցնում ավտոբուսներն ու ուղարկում «խալխի» տարածքներում մեռնելու:

ՈՒ դու «էդ սաղ շուտվանից» տեղյա՞կ էիր, բայց խաղ էիր խաղու՞մ, թե՞ հազարավոր տղեք զոհելուց հետո նոր ջոԳեցիր ...

Ինչի՞ էիր ուղարկում մեր զորակոչը ընդեղ, որը քո ասելով քեզնից առաջ արդեն հանձնել էին:

Հավեսի ընԳած կռիվ կռի՞վ էիր խաղում, թե՞ տուն-տունիկ էր քո համար:

Կամ շաբաթօրյակ է՞ր քո համար պատերազմը, ստեղից-ընդեղից բռոնիկ կասկա վերցրեք...

Հո շաբաթօրեակ չէի՞ր տանում մարդկանց, բա թե տնից ավել, լապատկա բան վերցրեք, եկեք մաքրության:

Արտ ԴԵՄԻՐՃՅԱՆ

Հ.Գ. Կամ էդ ի՞նչ կոնֆիդենցիալ ինֆորմացիա էիր ասելու, որից Ադրբեջանը ներսից պիտի պայթացնեիր:

Բայց այդպես էլ 3 տարի մեջդ պահեցիր, չասացիր և՞… պայթեցրիր Արցախն ու Հայաստանը:

Դիտվել է՝ 5243

Մեկնաբանություններ