ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Դժվարին դաս

Դժվարին դաս
30.10.2023 | 00:09

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հոկտեմբերի 30

Սպասեք և, ի վերջո, կվայելեք ուրախությունը այն մարդու, որ կարող է համբերանքով սպասել` հուսալով, որ ամեն ինչ լավ կլինի:

Վերջին ու ամենադժվար դասը սպասելն է:

ՈՒրեմն սպասել սովորեք:

Այս երեկո արդեն ուզում էի ասել.

«Ներող եղեք, Իմ որդիներ, որ թույլ տվեցի այս հավելյալ բեռը դնել ձեզ վրա. թեկուզ և կարճ ժամանակով»: Սակայն ուզում եմ իմանաք, որ այն պահից, երբ դուք ձեր պահանջները Ինձ հանձնեցիք և հետամուտ չեղաք ուրիշ օգնության, այդ վայրկյանից իսկ` Ես նկատի առա ամենակարճ ճանապարհը օգնություն և փրկություն ձեզ հասցնելու:

Գալիք աղետից փրկվելու համար սովորելու շատ բան ունեք: Բայց Բարեկամը, որի հետ ահա կանգնած եք ձախողումների, մեռած փառասիրության, լքված ցանկությունների գերեզմանի մոտ, այդ ընկերակիցը` բոլոր ժամանակների համար մնում է նույն հավատարիմ Բարեկամը:

Դիտվել է՝ 1297

Մեկնաբանություններ