ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Դարձյալ ձայնը

Դարձյալ ձայնը
31.10.2023 | 00:09

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հոկտեմբերի 31

Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար և լուսավորում

է իմ շավիղները (Սաղմ. ՃԺԹ. 105):

Այո՛, Ի՛մ Խոսքը, այսինքն` Սուրբ Գիրքը:

Կարդացե՛ք այն, սիրե՛ք այն, ամրացրե՛ք Իմ Խոսքերը ձեր սրտի մեջ, գործածե՛ք այն, ինչպես որ լապտերն եք գործածում` ձեր ճանապարհը լուսավորելու համար:

Սակայն հիշեք, որ մեղմորեն ու առանձնահատուկ շեշտով խոսում է ձեզ հետ` երեկոյի այս նվիրական ժամին:

Նա, որ ամենաբարձր իմացումից էլ ավելին է, ձեր Տերը` ձեր բարեկամը:

«Եվ Բանը մարմին եղավ և բնակվեց ձեր մեջ»:

Ճշմարիտ ճրագ ձեր ոտքերին և լույս` ձեր ճամփին:

Դիտվել է՝ 2167

Մեկնաբանություններ