ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Տու՛ր

Տու՛ր
02.11.2023 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Նոյեմբերի 2

Տու՛ր, տու՛ր, տու՛ր: Միշտ ազատ ամաններ ունեցիր, որպեսզի Ես լցնեմ:

Այսուհետև քո ունեցած ամեն ինչը գործածիր Իմ փառքի համար և տուր ուրիշներին այն ամենը, ինչ դու չես օգտագործում:

Գիտե՞ս, թե որքան թշվառ, որքան աղքատ են մեռնում նրանք, որ հարստություն են դիզում:

Հարստությունը տրված է, որպեսզի գործածես ու ծախսես Ինձ համար:

Քանի դեռ ապրում ես, գործածիր այն ըստ անհրաժեշտի: Հաճույք զգա տալուց:

Դիտվել է՝ 1095

Մեկնաբանություններ