ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Սահման չկա

 Սահման չկա
03.11.2023 | 00:06

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Նոյեմբերի 3

Անսահման կարողություն, այս է Իմ ունեցածը: Ինչ անսահման հարստություն և խցանված ու խեղճ ինչ առվակներ` Իմ առատահոս հարստությունը իրենց մեջ առնելու: Դուք ե՞րբ պիտի կարողանաք զգալ, որ չափ ու սահման չկա Իմ զորությանը:

Բայց մարդիկ խնդրում են այնքան չնչին ու այնքան աննշան բաներ, որ դրանով ամենից առաջ Ինձ են վշտացնում: Դուք դեռևս չե՞ք հասկացել, թե որքան սխալ է ձեր մոտեցումը Իմ հանդեպ: Ես կամենում եմ ձեզ շատ արժեքավոր ու թանկագին նվերներ տալ, բայց եթե դուք բավարարվում եք անարժեքով` ընտրելով խեղճ, թերի ու չնչին բաներ, մի՞թե այս արհամարհանք չէ ամենաառատ տվողի նկատմամբ:

«ՈՒզե՛ք, ինչ որ կամենում եք, և կտրվի ձեզ»:

Թե ինչպես կկարողանամ կատարել Իմ խոստումը, այդ Իմ գործն է:

Տեսեք, որ մեծ հավատքի անհրաժեշտություն կա. մեծամեծ բաներ ակնկալեք և մեծ բաներ պիտի ստանաք:

Դիտվել է՝ 1305

Մեկնաբանություններ