ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Ես ձեր կողքին եմ

 Ես ձեր կողքին եմ
04.11.2023 | 00:09

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Նոյեմբերի 4

Քո ներկայության մեջ է անսպառ ուրախությունը:

Քո աջ ձեռքի մեջ են երանությունները հավիտենական կյանքի:

Մի՛ փորձեք անձնական ջանքերով կատարյալ ուրախություն ձեռք բերել: Այդ անկարելի է, ինչպես որ անկարելի է սիրելի մարդու ներկայության ուրախությունն ապրել` պարզապես պատկերացնելով նրա ներկայությունը:

Հաճախ կանչեք Իմ անունը` Հիսու՜ս:

Իմ անունը կանչելն իրականում չի հրավիրում Ինձ: Որովհետև Ես արդեն իսկ ձեզ մոտ եմ:

Սակայն այդ կանչը պատճառ է դառնում, որ ձեր աչքերից ցած թափվեն տեսողությունը ծածկող այն թեփուկները, որ խանգարում էին Ինձ տեսնել:

Այս նմանում է սիրելի մեկի ձեռքի սեղմումին, որին հետևում է պատասխան սեղմումը. ինչն էլ ուրախության հուզումով է լցնում ձեր սիրտը` զգացնել տալով մտերմիկ ներկայությունը ձեր սիրելի մարդու:

Դիտվել է՝ 1271

Մեկնաբանություններ