ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Գործող Աստված

 Գործող Աստված
06.11.2023 | 00:10

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Նոյեմբերի 6

Զորությունը ձեր պատկերացրածի պես մի համապարփակ ուժ չէ, որ տագնապի ժամին ձեզ օգնության եք կանչում:

Զորությունը պարզապես նույն Ինքը գործող Աստվածն է:

Երբ Իմ հետևորդներից որևէ մեկը, անգամ նրանցից ամենատկարը, թույլ է տալիս, որ Աստված գործի իր միջոցով, այդ ժամանակ նրա արած բոլոր գործերը կատարյալ են լինում:

Այս մտածումը ունեցիր հատկապես այն օրերին, երբ անելիքներ առանձնապես չունես:

Հասկացիր, ջանա շարունակ տեսնել, որ դու չես հեղինակը հզոր գործերի, այլ քո մեջ գործող Աստվածային հոգին է այդ ամենի կատարողը:

Ինչպես արդեն ասել եմ, քո միակ անելիքը պետք է լինի քո անձը և քո «ես»-ը սպանելն ու հեռու վտարելը:

Ընտիր ուրագը վարպետի ձեռքում շատ որակով գործեր կկարողանա կատարել: Այդ նույն ուրագը անվարժ տղեկի ձեռքում ոչ մի բան չի կարող անել: ՈՒրեմն հիշիր, որ ոչ թե գործիքը, այլ այն օգտագործող ձեռքն է արդյունք տվողը:

Հիշիր նաև, որ ոչ մի օր չպետք է կորած համարել, եթե այդ օրը մի որևէ հոգևոր ճշմարտություն ավելի պարզ ու հստակ է դարձել քեզ համար: Ոչ մի օր չի կարող կորած համարվել, եթե այդ օրը տրամադրվել է, որ Ես գործածեմ:

Իմ այդ գործածությունը կարող է և չտեսնվել քո կողմից, բայց այդ ինձ թող:

Դու միայն բնակվիր Իմ մեջ, և թող որ` Ես էլ քո մեջ օթևանեմ, որպեսզի կարողանաս առատ պտուղներ տալ: Պտուղը ճյուղերի գործը չէ, թեև ճյուղերը հպարտորեն նրանց կրում են իրենց վրա:

Պտուղը որթատունկի գործն է, որ իր կենսահյութը արմատներից շարունակ ճյուղերին է մղում:

Ես որթատունկն Եմ, դուք` ճյուղերը:

Դիտվել է՝ 1142

Մեկնաբանություններ