ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

«Ես»-ը սպանում է զորությունը

 «Ես»-ը սպանում է զորությունը
07.11.2023 | 00:09

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Նոյեմբերի 7

Երբ դուք ապրում եք Իմ մեջ և ցանկանում կատարել Իմ կամքը և Իմ գործը , այդ ժամանակ Իմ հոգին ձեր կյանքի միջով անցնում է ուրիշներին։

Ոմանց թվում է, թե համեստություն են անում ՝ ասելով , որ իրենք շատ քիչ բան են անում և Ինձ համար առանձնապես ոչ մի արժեք չեն ներկայացնում։

Ի՞նչ պատասխան տալ առվակին, եթե նա ասի .

«Ես այնքան քիչ բան եմ անում, երանի թե ես կարողանայի ավելի օգտակար լինել»։

Այստեղ պատասխանը մեկն է՝

«Այդ դու չէ, այլ քո միջով անցնող ջուրն է, որ օրհնում և փրկում է. քո արածը պետք է լինի, որ թույլ չտաս, որպեսզի որևէ մի բան խցանի, փակի ճամփան քո միջով անցնող ջրի»։

Միակ խոչընդոտը, որ կարող է արգելելով խցանել առվակը, քո «ես»-ն է։

Երբ կարողանաս քեզնից հեռու նետել այն, այդ ժամանակ կարող ես վստահ լինել, որ Իմ հոգին անարգել կհոսի քո միջով։

Այդ ժամանակ է, որ բոլոր ձեզ հետ շփվողները օրըստօրե ավելի պարզորոշ կզգան, որ դուք Իմ զորությունը փոխանցող առուներ եք։

Երբ ըմբռնեք այս պարզ ճշմարտությունը, այնժամ դյուրին կլինի ընդունել, որ ձեզ հետ շփում ունեցողներն օգտվում են ոչ թե ձեզնից, այլ Իմ հոգուց, որ ձեր միջով հոսում է՝ առուների միջով հոսող ջրի պես:

Դիտվել է՝ 2970

Մեկնաբանություններ