ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Սրբի՛ր տախտակը

 Սրբի՛ր տախտակը
08.11.2023 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Նոյեմբերի 8

Եղբայրնե՛ր, ես ինքս ինձ նպատակին հասած չեմ համարում.

Բայց խնդիրն այն է, որ հետևում մնացածները մոռացած`

ձգտում եմ դեպի իմ առջևում եղածները, ուշադիր վազում եմ

աստվածային կոչմանս նպատակակետին` Հիսուս Քրիստոսով (Փիլ. Գ. 13.14):

Մոռացի՛ր անցյալը: Նրանից միայն զվարթ օրերը հիշիր: Հիշողությանդ պատկերները սրբիր սիրով: Պետք է մոռանալով մերժես այդ ամենը քո հիշողության էջերից:

Ես Խաչի վրա մարդու համար չմեռա, որպեսզի նա շարունակի կրել իր մեղքերի բեռները:

Իմ մասին ասված է.

«Նա մեր մեղքերը կրեց իր մարմնի մեջ` խաչափայտի վրա»:

Եթե չմոռանաք այլոց գործած մեղքերը, որ ես Ինձ վրա եմ վերցրել, այդժամ կծանրացնեք Իմ ցավերը:



Դիտվել է՝ 2057

Մեկնաբանություններ