ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Հրաշալի բարեկամություն

Հրաշալի բարեկամություն
09.11.2023 | 00:45

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Նոյեմբերի 9

Ընդունեք Ինձ, իբրև ձեր լավագույն Բարեկամը` միաժամանակ անդրադառնալով սքանչելիքներին այդ բարեկամության: Այն ժամանակ, երբ մարդը սկսում է տալ Ինձ ոչ միայն երկրպագություն, հնազանդություն, հարգանք, այլ նաև սիրալիր ըմբռնում, այդժամ նա դառնում է Իմ ճշմարիտ բարեկամը, ինչպես որ Ես` իր:

Ես ի՞նչ կարող եմ անել ձեզ համար, դուք ի՞նչ կարող եք անել Ինձ համար: Անհրաժեշտ ու տեղին հարցեր: Սակայն ամենակարևորը այս հարցն է` մենք ի՞նչ կարող ենք անել իրար համար:

Ձեր արած ծառայությունը բոլորովին այլ իմաստ կստանա, երբ դուք զգաք, որ Ես հաշվի եմ առնում ձեր բարեկամությունը, որ արտահայտում եք` ի սեր Ինձ կատարած գործով:

Մտածեք Իմ այս ասածի մասին, ամուր պահեք այն ձեր մտքում: Իբրև բարեկամներ, ըմբռնեք Իմ այն ջերմ մտածումը, որ Ես ունենում եմ` վստահ իմանալով, թե ում կարող եմ դիմել սիրո, հասկացողության ու օգնության համար:

Դիտվել է՝ 915

Մեկնաբանություններ