ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Նոր ուժեր

 Նոր ուժեր
10.11.2023 | 00:14

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Նոյեմբերի 10

Իմացեք, որ կյանքի դժվարություններն ու նեղությունները ձեր առաջընթացը կասեցնելու համար չեն, այլ ընդհակառակը, նրանք արագացնում են առաջընթացը: Դուք պետք է նոր ուժեր ու նոր զգացողություններ գործի կանչեք: Ինչ որ տրված է հաղթահարելու համար, արիաբար կատարեք, ինչպես անում են մրցասպարեզում: Ո՛չ մի բան չպետք է վախեցնի ձեզ. թույլ մի՛ տվեք, որ դժվարությունները հաղթեն ձեզ, դու՛ք հաղթեք նրանց:

Իմ զորությունը սպասում է ձեզ այդտեղ: ՈՒրեմն ձեր իմացության ողջ կարողությունը և զորությունը ի գործ դրեք: Ոչ մի բան փոքր կամ անկարևոր մի՛ համարեք` դիմակայելու և հաղթահարելու համար: Փոքր դժվարություններին կարևորություն չտալը նշանակում է դուռ բացել մեծ նեղությունների առաջ:

Ոտքի՛ կանգնեք` հաղթելու համար: ՈՒզում եմ, որ դուք քայլեք հաղթությա՛ն ճանապարհով:

Վստա՛հ եղեք. Ես ո՛չ մեկին դեռևս հուսախաբ չեմ արել:

«Նրան, ով կարող է փրկել ձեզ անկումից և մաքրված ներկայացնել ձեզ Նրա փառքի մեծության առջև մեծ ուրախությամբ - վայելում է փառք»:

Դիտվել է՝ 1210

Մեկնաբանություններ