ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Երկնքի գույները

 Երկնքի գույները
11.11.2023 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Նոյեմբերի 11

Երբ հետ նայեք, կտեսնեք, որ ձեր յուրաքանչյուր քայլը խնամքով ծրագրված էր:

Ամեն ինչ Իմ հայեցողությանը թողեք:

Խճանակարի ամեն մի քարը` անհրաժեշտորեն սահմանված իր լավագույն տեղը կգտնի` ամբողջության մեջ կատարյալ օրինակի, որ մտահաղացված է վարպետ Արվեստագետի կողմից:

Սակայն նրա գույները երկնքի ներկապնակից վերցրած երանգներն են, այնպես որ նայելով չեք կարող տեսնել ամբողջը` մինչև որ չանցնեք վարագույրից այն կողմ: ՈՒստի քար առ քար` մասը տեսեք, ամբողջությունը թողեք Մտահղացողին:

Դիտվել է՝ 1309

Մեկնաբանություններ