ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Անձայն աղաչանք

 Անձայն աղաչանք
12.11.2023 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Նոյեմբերի 12

Հիսու՛ս, լսիր մեզ, և մեր աղոթքը թող հասնի Քեզ:

Այդ լուռ աղաչանքը, որ բարձրանում է տխրությանը մատնված սրտից, ավելի շուտ է լսվում` քան մեղեդիները երկնքի ու փառաբանությունը զվարթունների:

Աստվածաբանների բանավեճերն ու բացատրությունները չեն, որ լուծում են` անձկացող սրտի հարուցած հարցերը. այլ` այդ սրտից Ինձ ուղղված լուռ աղաղակը և այն վստահությունը` որ Ես լսում եմ այն:

Դիտվել է՝ 1198

Մեկնաբանություններ