ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Ամեն խնդիր լուծված է

 Ամեն խնդիր լուծված է
13.11.2023 | 00:08

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Նոյեմբերի 13

Մարդկանց մոտ շատ թյուր մի ըմբռնում կա.

«Ինձ մոտ Եկեք» Իմ այս հրավերի վերաբերյալ: Այս խոսքը շատ հաճախ ընդունվել է իբրև պարտադրանք, որ պարտավոր են կատարել` Արարչի հանդեպ ունեցած երախտագիտությունից մղված. կամ մի պարտք, որ պետք է հատուցել Փրկչին:

«Ինձ մոտ եկեք» խոսքը իր մեջ պարունակում է մեծարժեք իմաստ, որ վեր է, քան ասվածները:

«Ինձ եկեք»` ձեր կյանքի կնճռոտ խնդիրները լուծելու համար. ամեն տեսակ վախերից ազատագրվելու համար, ձեր պակասությունները լրացնելու համար` լինեն դրանք մարմնավոր, մտավոր, թե հոգևոր:

Հիվանդներ, Ինձ եկեք` առողջանալու համար: Անտուններ, տուն ուզեք Ինձնից:

Միայնակներ, բարեկամներ պահանջեք Ինձնից, տկարնե՛ր, ուժ ուզեք Ինձնից: Ինձ մոտ եկեք` ամեն ինչի համար:

Դիտվել է՝ 1267

Մեկնաբանություններ