Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Հայրենիքի գույները

Հայրենիքի գույները
13.11.2023 | 14:02

Երբ բոլորը սիրեն հայրենիքը, հասկանան նրա արժեքը, պատրաստ լինեն ինքնազոհաբերության, այդ ժամ թե՛ իշխանությունը և թե՛ ընդդիմությունը կռիվ կտան հանուն հայրենիքի և ոչ հանուն աթոռի:

Ժողովրդի հետ թասիբով երկխոսություն է պետք, ոչ թե ճոռոմ ճառեր:

Խաբված մարդկանց գործով և ազնվությամբ է պետք հետ բերել, ոչ թե գեղեցիկ շոուներով:

Ժողովուրդը գուցե անկիրթ է, երբեմն խաբվում է (ինչպես Նիկոլը խաբեց), բայց թեկուզ բնազդով թացն ու չորը տարբերում է:

Ժողովրդի հետ ազնիվ լինել է պետք ու ինքը կհաղթի:

12 նոյեմբերի 2021 թ.

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ

Հ.Գ

Եթե պատերազմի ժամանակ թեկուզ մեկ հայտնի քաղաքական գործիչ կամ նրա մերձավոր հարազատ զոհվեր, ընդդիմության դիրքերը հիմա այլ կլինեին, բայց զոհվեցին միայն հասարակ մարդիկ ու նվիրյալները, ա՛յ այստեղ ժողովուրդը տեսավ ոչ ազնիվը...

Դիտվել է՝ 8213

Մեկնաբանություններ