ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Իմ հոգով

 Իմ հոգով
15.11.2023 | 00:09

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Նոյեմբերի 15

Մարդիկ հակված են մտածելու, որ Իմ հրաշագործ զորությունը` միայն մի անգամ է ժամանակի մեջ գործադրվել: Բայց այդպես չէ իրականում: Քանի որ, երբ մի որևէ տեղ մի որևէ մարդ վստահել է Ինձ իր ողջ հոգով և Ինձ է թողել օրերի ու ժամերի նախընտրությունը, այդժամ Իմ հոգու զորությունն ի հայտ է եկել այնքան սքանչելի ու բացահայտ, որքան` Իմ երկրի վրա եղած ժամանակ: Որքան եղել է` առաքյալներին բանտերից ազատելու, նրանց միջոցով բժշկություն կամ այլ հրաշքներ կատարելու ժամանակ:

Վստահե՛ք Ինձ:

Անսահման հավատ ունեցեք Իմ նկատմամբ:

Եվ արդյունքը շուտով պիտի տեսնեք. և տեսնելով` փառք պիտի տաք Ինձ:

Հիշեք և հաճախ ասեք դուք ձեզ.

«Ո՛չ զորությամբ, ո՛չ կարողությամբ, այլ Իմ Հոգով,- ասում է Տերը»:

Գործադրեք այս զորավոր թելադրանքները ձեր առօրյա կյանքի մեջ և կտեսնեք, որ ձեր օգնությունն ու փրկությունը ապահովված են:

Դիտվել է՝ 1179

Մեկնաբանություններ