ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Միությունը զորություն է

Միությունը զորություն է
16.11.2023 | 00:15

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Նոյեմբերի 16

ՈՒր որ երկու կամ երեք հոգի հավաքված լինեն իմ

անունով, այնտեղ եմ ես, նրանց մեջ (Մատթ. ԺԸ. 20 ):

Այս խոստման իրականացումը պահանջեք Ինձնից: Քանի որ իսկապես, երբ Իմ հետևորդներից երկու հոգի միասին են, Ես նրանց մեջ Երրորդն եմ:

Աշխատեք չսահմանափակել հնարավորությունը Իմ այս խոստումի:

Երբ դուք Իմ անունով մի տեղ եք հավաքված միակամ, միացած իրար հետ Իմ հոգու կապերով` այդտեղ, այդ ժամին Ես ձեզ հետ եմ:

Ես ձեզ հետ եմ ոչ միայն` երբ Ինձ եք գալիս ողջունելու և լսելու Իմ ձայնը, այլ` ամեն ժամ, որտեղ էլ որ լինեք:

Հապա մտածեք, թե ինչ է նշանակում այսօրինակ ուժը: Երբ երկու հոգի միանում են Ինձ ծառայելու համար, նրանք մեծ զորություն ստանալու գաղտնիքին են տիրապետում:

Դիտվել է՝ 987

Մեկնաբանություններ