ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Տիրոջ բլուրները

 Տիրոջ բլուրները
19.11.2023 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Նոյեմբերի 19

«Աչքերս դեպի լեռները բարձրացրի, որտեղից ինձ օգնություն

պիտի գա: Ինձ օգնություն պիտի գա Տիրոջից, որ ստեղծեց երկինքն ու երկիրը (Սղմ. ՃԻԱ. 2):

Այո՛, աշխարհի փոքրություններից, խառնաշփոթ ու փնթի աղմուկներից, խաբեություններից ու պատրանքներից բարձրացրեք ձեր աչքերը` տեսնելու համար Տիրոջ բլուրները: Խեղճության թավուտներից բարձրացրեք ձեր աչքերը` սպասելով Տիրոջ օգնությանը: Տկարության ժամին բարձրացրեք ձեր աչքերը և նայեք Տիրոջ բլուրներին:

Այս հեռապատկերը շարունակ աչքի առջև ունենալով` վարժեցրեք ձեր հայացքը այդ սքանչելի հայտնությունը տեսնելու: Այնպես արեք, որ կարողանաք հետզհետե է՛լ ավելի պարզել ձեր տեսության դաշտը:

Սովորեք օրըստօրե ավելի հեռուն տեսնել, այնքան, մինչև որ հեռավոր կատարները ձեզ ընտանի դառնան:

Տիրոջ բլուրները:

Սքանչելի բլուրները, որտեղից ձեր օգնությունն է գալիս: Ծարավից տոչորվող հողը բլուրներին է նայում, անձկությամբ սպասելով նրա գետերի ու առվակների կարկաչին, որ հագեցում ու կյանք պիտի պարգևի իրեն: Այդպես էլ դուք նայեք բլուրներին:

Այդ բլուրներից է գալիս ձեր օգնությունը:

Օգնությունը Տիրոջ, որ ստեղծեց երկինքն ու երկիրը:

Դիտվել է՝ 1754

Մեկնաբանություններ