ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Խորհուրդներ

Խորհուրդներ
20.11.2023 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Նոյեմբերի 20

Քո հույսը Տիրոջ մոտ է: Ինձ վրա դրված քո հույսն օրը օրին թող ավելանա:

Իմացիր` ինչ-որ գալիքը քեզ համար ունի պահած, Ինձնից պիտի տա:

Գալիքը` Իմ հետևորդների ապագան, չի կարող ուրախ չլինել, չի կարող զվարթությամբ լեցուն չլինել:

ՈՒստի երկնքի մեջ, թե երկրի վրա, ուր էլ որ լինես, քո ճանապարհը ճշմարիտ հրճվանքի ճանապարհ պիտի լինի:

Զուր մի՛ ջանա գաղտնի խորհուրդների, անըմբռնելի ճշմարտության ու իրականության պատասխանները գտնել:

Սովորի՛ր հետզհետե է՛լ ավելի մոտենալ ու ճանաչել Ինձ: Այդ ճանաչումի մեջ դու կգտնես այն բոլոր պատասխանները, որոնց կարիքը իրապես ունես այստեղ` երկրի վրա:

Իսկ երբ երես առ երես տեսնես Ինձ` բացարձակ հոգևոր աշխարհի մեջ, այն ժամանակ կարիք չես ունենա որևէ բան հարցնելու:

Այնտեղ քո բոլոր պատասխանները կգտնես Իմ մեջ:

Հիշիր, որ Ես երբեմն ուղիղ պատասխանն էի մարդկանց այն բոլոր հարցերի, որ վերաբերում էին Իմ երկնային Հորը և Իր օրենքներին:

Մի՛ հետաքրքրվիր ոչ մի տեսակ աստվածաբանությամբ: Դու միայն Ինձ ճանաչիր:

Ես Աստծո ԲԱՆՆ եմ:

Աստծո մասին եղած ողջ գիտելիքը կարող ես գտնել Իմ մեջ:

Եթե մարդը չի ճանաչում Ինձ` Իմ բոլոր ասածները անարձագանք կմնան նրա սրտի մեջ:

Դիտվել է՝ 1331

Մեկնաբանություններ