ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

ՈՒրախություն ճառագայթիր

 ՈՒրախություն ճառագայթիր
21.11.2023 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Նոյեմբերի 21

Ոչ միայն դու պետք է հրճվես, այլև քո ուրախությունը հայտնի պիտի լինի ուրիշներին:

«Հայտնի բոլոր մարդկանց»:

Չպետք է վառվող ճրագը դնել կաթսայի տակ, այլ աշտանակի վրա, որպեսզի նա լույս տա բոլորին, որ տան մեջ են:

Մարդիկ պետք է տեսնեն ու ճանաչեն քո ուրախությունը և տեսնելով իմանան ստույգ, որ այդ ուրախությունը բխում է Իմ հանդեպ ունեցած ձեր վստահությունից և Ինձ հետ ապրելուց:

Խիստ ու անհրապույր հրաժարումը Իմ ճանապարհը չէ: Երբ Ես Երուսաղեմ մտա, իմանալով հանդերձ, որ Ինձ արհամարհանք, անարգանք ու մահ է սպասվում, օվսաննաների կանչերով, ցնծության աղաղակներով և հաղթական թափորով էր, որ մուտք գործեցի քաղաք, և ոչ թե դատը կորցրած հետևորդներով:

Տրտմության կամ ցավի երանգ չկար բոլորովին` վերջին ընթրիքի ժամանակ Իմ աշակերտներին ասած խոսքի մեջ. մենք «Սաղմոս երգեցինք» ու Ձիթենյաց լեռը բարձրացանք:

Վստա՛հ եղիր, ուրախացի՛ր և հաղթի՛ր:

Սերը գեղեցկացնում է ճամփան:

Սերը թշնամու պոչից դուրս է հանում դառնաղետ թույնը:

Սե՛ր:

Մե՛ծ սեր ունեցիր Իմ հանդեպ:

Սերը, ըստ էության, այլ բան չէ, քան գիտակցումը Իմ ներկայության. և Իմ Հոր ներկայության, քանի որ երկուսս մեկ ենք.

Աստված սեր է:

Դիտվել է՝ 1293

Մեկնաբանություններ