ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Սերն է միայն տևում

 Սերն է միայն տևում
22.11.2023 | 00:36

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Նոյեմբերի 22

«Եթե խոսեմ մարդկանց լեզուները և հրեշտակներինը,

բայց սեր չունենամ, կնմանվեմ մի պղնձի, որ հնչում է,

կամ` ծնծղաների, որ ղողանջում են» (Ա Կորն. ԺԳ. 1):

Տեսեք, որ միայն սերն է մնում: Միայն սիրով կատարված գործերն են, որ տևում են. քանզի Աստված սեր է, և միայն Աստծո գործերն են մնում:

Աշխարհի փառքը և ծափահարությունները, որ տրվում է հրեշտակների ու մարդկանց լեզուներով խոսողներին, որ հիացական ցույցեր է պահանջում և ուշադրություն հրավիրում իր վրա, այս բոլորը տրվում է անցավոր մի երևույթի համար, որ անարժեք է: Հետևաբար, թե՛ մեծարվողը, և թե՛ մեծարողը զուրկ են Աստվածային հատկությունից, որ սերն է:

Հապա պատկերացրեք` ինչպես է ժպիտը կամ սիրո մի պարզ խոսքը թևեր առած թևածում, թեպետ խոսքը երևութապես մի հասարակ բան է երևում, բայց այն իր ուժը ստանում է Աստծուց: Իսկ ահա ճարտասանների ասած ընտիր խոսքերը կարող են անարդյունք ցած թափվել: Բոլոր գործերի ու խոսքերի ճշմարիտ իմաստը այս հարցադրումի մեջ է` այդ գործերն ու խոսքերը Աստծո՞ւց են ներշնչված:

Երանի՜ մարդը գիտակցեր, թե որքան ունայն է իր կատարած գործերի մեծ մասը:

Իմ անունով կատարված շատ գործեր կան, որ իբրև այդպիսին չեն ընդունվում, իսկ ահա, սիրուց թելադրված բոլոր գործերը անխտիր ընդունվում են:

Ձեր սրտից ու կյանքից դուրս նետեք այն ամենը, ինչը, որ զուրկ է սիրուց: Այդ ժամանակ արգասավոր կդառնա ձեր կյանքը, և դրանով բոլոր մարդիկ կիմանան, որ դուք Իմ աշակերտներն եք, որովհետև սեր ունեք իրար հանդեպ:

Դիտվել է՝ 1238

Մեկնաբանություններ