Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Երկրի կատաղիները

 Երկրի կատաղիները
23.11.2023 | 00:16

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Նոյեմբերի 23

«Այստեղ` աշխարհում, նեղություն պիտի

ունենաք, սակայն քաջալերվեցեք, որովհետև

Ես հաղթեցի աշխարհին» (Հովհ. ԺԶ. 33):

Հիմա դուք կհարցնեք, թե ինչու՞ նեղություններ պիտի ունենաք, երբ Ես հաղթեցի այս աշխարհին:

Իմացեք, որ Իմ հաղթանակը ոչ թե Ինձ էր հարկավոր, այլ ձեզ համար էր, Իմ որդիներ: Ես հաղթեցի ամեն դժվարություն, ամեն մի փորձություն, որ ծառացան Իմ դեմ:

Չարի զորությունները ծայր աստիճան լարված, միջոցները հնար էին փնտրում` Ինձ խորտակելու համար: Սակայն ձախողվեցին: Իսկ թե ինչպես ձախողվեցին, հայտնի է միայն Ինձ և Իմ Հորը, որ կարող էր տեսնել Իմ անպարտ հոգին: Աշխարհը, նույնիսկ Իմ հետևորդները` Իմ կյանքի գործի մեջ կարող էին տեսնել կորցրած դատ: Տեսնելով Ինձ այդպես անարգված, արհամարված, ծեծված` կարծեցին, թե Ես բոլորովին պարտվել եմ: Ինչպե՞ս կարող էին իմանալ, որ Իմ Հոգին ազատ էր, անբեկանելի, անվնասելի:

Քանի որ Ես եկել էի` Աստծուն ցույց տալու մարդկանց. պետք է ցույց տայի, որ Աստված անպարտելի է, անվնասելի և անմատչելի չարին ու իր զորություններին: Մարդը չէր կարող տեսնել Իմ Հոգու անվնասելի լինելը` բարձրացած այս աշխարհի կատաղի ոգիներից ու դժոխքից ի վեր` անմատչելի ներկայության մեջ ամենակալ Հոր: Սակայն մարդը կարող էր տեսնել Իմ հարուցյալ մարմինը և դրանով հասկանալ, թե մարդու չարության վերջին ճիգն անգամ անկարող է վնասել Ինձ:

Այս իրողությունը թող սրտապնդի ձեզ, որովհետև դուք էլ բաժնեկից պիտի լինեք Իմ նեղություններին: Եթե չարը ձեզ հանգիստ է թողնում, նշանակում է դուք չար եք: Իսկ երբ չարը նեղում է ձեզ, եթե փորձությունները սաստկանալով` ծանրանում են ձեզ վրա, այդ ապացույցն է, որ դուք Իմ կողմնակիցներն եք և ենթակա աշխարհի ատելությանը:

Բայց արիացեք. քայլեք Ինձ հետ: Ես պարտության եմ մատնել չարը բոլոր առումներով` ամեն մի կետում. սրա ապացույցը մարդը կարող է տեսնել առանց որևէ տարակույսի, որովհետև Ես մեռելներից հարություն առա: Իմ անպարտ զորության միջով դուք այսօր քայլում եք անվնաս:

Դիտվել է՝ 1507

Մեկնաբանություններ