ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Տառապեք ազատելու համար

 Տառապեք ազատելու համար
24.11.2023 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Նոյեմբերի 24

Օրվա մեջ պատահող իրադարձություններն ընդունեք իբրև գործեր, որ կարող եք կատարել Ինձ համար: Եթե այդ ոգով շարժվեք, ապա ձեր արած բոլոր գործերը օրհնված կլինեն Իմ կողմից: Այսպես օրվա ծառայությունը Ինձ մատուցելով` դուք մասնակից կդառնաք Իմ կյանքի գործին և կօգնեք Ինձ` փրկելու Իմ աշխարհը:

Կարող է այնպես լինել, որ դուք չտեսնեք այդ, սակայն ուրիշների համար զոհվելու պատրաստակամությունը փրկարար է: Բայց քանի դեռ մարդն այս աշխարհում է, այս ճշմարտությունը նրա համար անհասանելի է մնում:

Դիտվել է՝ 1424

Մեկնաբանություններ