Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախատեսում է մնալ իր պաշտոնում մինչև ժամկետի վերջ և հրաժարական չի տա, եթե նույնիսկ խորհրդարանը դեմ քվեարկի ներկա կառավարությանը. այս մասին նա հայտնել է ֆրանսիացի լրագրողներին Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ։ «Ինձ երկու անգամ ընտրել է ֆրանսիացի ժողովուրդը։ Ես շատ հպարտ եմ դրանով և կարդարացնեմ այդ վստահությունն ինձ հատուկ եռանդով մինչև վերջին վայրկյանը»,- ասել է Մակրոնը։               
 

Եթե Նիկոլի ու նրա ոհմակի դեմը չառնվի, Հայաստանը, որպես պետություն, կարող է գոյություն չունենալ

Եթե Նիկոլի ու նրա ոհմակի դեմը չառնվի, Հայաստանը, որպես պետություն, կարող է գոյություն չունենալ
24.11.2023 | 13:15

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների ղեկավարներն այսօր Մինսկում կայացած գագաթնաժողովում, ինչպես ենթադրելի էր, առանձին անդրադարձել են Հայաստանի բացակայության, ավելի ճիշտ, Հայաստանի իշխանությունների կողմից ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցությունը բոյկոտելու հարցին, որի վերաբերյալ էր մեր երեկվա հրապարակումներից մեկը:

Մինչ վերոնշյալի կապակցությամբ այս պահին մեր ձեռքի տակ եղած չափազանց սուղ տեղեկատվությունը ներկայացնելը, նշենք, որ ՀԱՊԿ խորհրդի նիստին մասնակցել են Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն, ինչպես նաև Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահներ Կասիմ- Ժոմարտ Տոկաևը, Սադիր Ժապարովը և Էմոմալի Ռահմոնը:

Խոսելով ՀԱՊԿ գագաթնաժողովից Հայաստանի բացակայության մասին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ խնդրահարույց հարցերը պետք է քննարկել բանակցությունների սեղանի շուրջ, այլ ոչ թե դեմարշներ անել:

«Չթաքցնենք դա. քննարկել ենք իրավիճակը Կովկասում և Հավաքական անվտանգության խորհրդի անդամներից մեկի որոշ դժգոհությունները,- ասել է Լուկաշենկոն։- Մենք եկել ենք միասնական եզրակացության, որ խնդրահարույց հարցերը միշտ եղել են, կլինեն, և եթե մենք մտադիր ենք դրանք լուծել, ապա դրանք պետք է լուծել բանակցությունների սեղանի շուրջ։ Եվ ոչ թե դեմարշներ անել առանց պատճառի: Մենք որոշակի կարծիք և ցանկություններ ենք հայտնել, որ, ամենայն հավանականությամբ, Պետերում, ամեն դեպքում, տնտեսական միջոցառում է, մենք կտեսնենք մեր հայ ընկերներին»:

Այսինքն՝ ՀԱՊԿ երկրների ղեկավարները, մասնավորապես, Պուտինը և Լուկաշենկոն առանձնակի ասելիք ունեն Նիկոլին, դատելով ամենից, ոչ հրապարակման ենթակա, և ենթադրում են կամ հույս ունեն, որ նրան դեմ առ դեմ կտեսնեն և իրենց ասելիքը կասեն առաջիկայում Սանկտ Պետերբուրգում կայանալիք միջոցառմանը, որը ՀԱՊԿ միջոցառում չէ, նույնիսկ քաղաքական չէ, այլ տնտեսական, և որին Հայաստանի ղեկավարությունը պետք է որ շահագրգռված լինի մասնակցել…

Մինչ այդ, նոյեմբերի 21- ին ՀԱՊԿ- ն իր կայքում հրապարակած հաղորդագրությամբ տեղեկացրել էր, որ ՀԱՊԿ ՀԱԽ (Հավաքական անվտանգության խորհրդի) նոյեմբերյան (2022թ.) նստաշրջանի որոշումների իրականացման պլանի և Բելառուսի Հանրապետության նախագահության ընթացքում կազմակերպության գործունեության գերակա ուղղությունների կատարման միջոցառումների համաձայն, մինչ այժմ աշխատանքում եղել են երկու փաստաթղթեր՝ կապված Հարավային Կովկասում իրադրության կայունացման հետ։ Խոսքը վերաբերում է «Հայաստանի Հանրապետությանն օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» ՀԱՊԿ ՀԱԽ որոշման և կազմակերպության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հայտարարության նախագծերին՝ ի աջակցություն այդ տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերին:

«Մինսկում ՀԱՊԿ կանոնադրական մարմինների առաջիկա նիստերին ընդառաջ հայկական կողմն առաջարկել է քննարկումից հանել հայտարարության նախագիծը,- նշված է ՀՍՊԿ հաղորդագրության մեջ:- Հայաստան մշտադիտարկման առաքելություն ուղարկելու և այլ գործնական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ ՀԱԽ որոշման նախագծի վրա աշխատանքները շարունակվում են»:

Կարծում ենք, շատ կարևոր ու հետաքրքիր է իմանալ, թե հայկական կողմն ինչու է առաջարկել քննարկումից հանել ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հայտարարության նախագիծը: Առայժմ կարող ենք ընդամենը ենթադրել, որ Նիկոլը չի ցանկացել նեղացնել իր «բարեկիրթ» եղբորը՝ Ալիևին: Միաժամանակ, եթե հայտարարության նախազիծը քննարկումից հանվում է, նախագիծը չի վերածվում հայտարարության ու չի հրապարակվում, Նիկոլի ոհմակի՝ Սաֆարով Իստոպիկի, Շիրինօղլու, Վազգենի ազգանվան տակ ծվարածի և այլոց համար հեշտ կլինի ասելը, թե ՀԱԿԿ- ն ոչինչ էլ չարեց, ՀԱՊԿ- ն ոչինչ էլ չի անում… Սակայն, կրկնում ենք, սա ընդամենը մեր ենթադրությունն է, շատ բան հասկանալի կդառնար, եթե ունենայինք վերոնշյալ հայտարարության նախագիծը:

Թեև Հայաստանի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը հայտարարել է, թե Հայաստանի ղեկավարությունը չի դիտարկում ՀԱՊԿ- ից հանրապետության դուրս գալու և Հայաստանից ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերման հարցերը, սակայն, «Sputnik Արմենիա»- ի տեղեկացմամբ, հավելել է՝ «Այսփուլում մեր օրակարգում նման հարցեր չկան» (ընդգծումը՝ մերը): Այսինքն՝ այս փուլում չկան, բայց կարող են լինել…

Հիշեցնենք, որ Նիկոլը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ նոյեմբերի 14-ի հեռախոսազրույցի ընթացքում, ըստ էության, հրաժարվել էր մասնակցել ՀԱՊԿ այսօրվա գագաթնաժողովին, ավելի վաղ էլ հրաժարվել էր մասնակցել հոկտեմբերի 13-ին Բիշքեկում կայացած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդին:

Նոյեմբերի 15-ին Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը մեկնաբանել Է ՀԱՊԿ և ԱՊՀ հովանու ներքո անցկացվող միջոցառումներին չմասնակցելու Հայաստանի որոշումը: Նրա խոսքով ՝ դա պայմանավորված է «տարբեր պատճառներով», մասնավորապես՝ ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանի անվտանգության սպառնալիքներին արձագանքելու իր պարտավորությունների չկատարմամբ: Նիկոլն ասել է, որ Երևանն այս կերպ որևէ հող չի նախապատրաստում ՀԱՊԿ-ից դուրս գալու համար, բայց իրեն և դաշինքին «մտորումներիժամանակ» է տալիս։ Մնում է ավելացնել, որ բավական խորամանկ քաղաքականություն է:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանի անվտանգության սպառնալիքներին արձագանքելու իր պարտավորությունների չկատարման վերաբերյալ Նիկոլի մեղադրանքին, ապա գերագույն գլխավոր սադրիչ, բանսարկությունների և մանիպուլացիաների վարպետ Նիկոլը հերթական անգամ իրականությունը ներկայացրել է համատեքստից կտրված, դրանով իսկ հերյուրանքով է հանդես եկել ՀԱՊԿ- ի դեմ, ինչին առաջիկայում հարկ կլինի առանձին անդրադառնալ:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր հերթին նշել է, որ անվտանգության ոլորտում Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը վնասում են երկկողմ հարաբերություններին և «երկու աթոռի վրա նստելու փորձ են»: Մոսկվան «նույն շղթայի օղակներ» է համարում Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելուց Փաշինյանի հրաժարվելը, արևմտյան սպառազինության մատակարարումների ընդլայնումը և Ուկրաինայի հետ «բարեկամություն հաստատելու» փորձերը:

«Ուկրաինայի հետ պետք չէ համեմատել, ես կհամեմատեի Պաղեստինի հետ՝ Իսրայելի շրջապատման մեջ, Հայաստանին կարող է սպասել Պաղեստինի ճակատագիրը,- օրերս ասել է Նախիմովի անվան սևծովյան բարձրագույն ռազմածովային ուսումնարանի ռազմաքաղաքական աշխատանքի ամբիոնի վարիչ Ալեքսանդր Ռյաբցևը:- Իսկ ի՞նչ է Պաղեստինը, տարածք կա, իսկ պետություն կա՞… Ցավոք, կարող է լինել ամենավատ տարբերակը, և ես վստահ եմ, որ Փաշինյանը կատարում է պլանը, պատվերը և գնում է հենց այդ տարբերակին»:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 10303

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ