ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Երկնային մուրացիկը

Երկնային մուրացիկը
25.11.2023 | 00:10

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Նոյեմբերի 25

«Ահավասիկ ես դռան առաջ եմ և բախում եմ» (Հայտ. Գ. 20 ):

Ա՜խ, հապա մտածեք այս խոսքի մասին և սովորեք նրանից Իմ խոնարհությունը: Այս խոսքերի մեջ կա նաև ջերմ հրավեր բոլոր նրանց համար, ովքեր կարիք ունեն հանգստի, երջանկության, հոգեկան գոհացումի, որ բնավ չեն գտել այս աշխարհի իրականության ու նրա զբաղումների մեջ: Այսօրինակ մարդկանց հարցի պատասխանն է. «Ինձ մոտ եկեք, և ես ձեզ հանգիստ պիտի պարգևեմ»:

Սակայն նրանք, ովքեր չունեն կարոտի զգացում Իմ հանդեպ, ովքեր համառորեն մերժում են Ինձ և փակում իրենց սրտի դռները, որպեսզի Ես ներս չմտնեմ, այդպիսիններին Ես մոտենում եմ քաղցր ու խոնարհ խնդրանքով և լուռ սպասումով: Նույնիսկ, երբ տեսնում եմ, որ ամեն դուռ փակ է, ամեն մուտք արգելված` անգամ այդ ժամանակ Ես դեռ սպասում եմ: Մուրացկանի պես Ես բախում եմ, շարունակ բախում եմ դուռը: Երկնային Մուրացիկս...

Իմ մեծ խոնարհության մեջ:

Նրանց, որ ձեր առաջ փակել են իրենց դռները կամ մոռացել են ձեզ, մի ասեք, թե այժմ իրենց սպասելու հերթն է, և որ դուք այլևս նրանց կարիքը չունեք:

Ո՛չ այդպես:

Այլ հիշեք երկնային մուրացիկիս և խոնարհություն սովորեք Ինձնից:

Իմացեք նաև, որ ամեն մարդու երջանկությունն ու հանգիստը մեծ արժեք ունի Իմ` իր Աստծո համար: Սովորեք ու սովորելով աղոթեք` ընդօրինակելու համար աստվածային անհանգստությունը, մինչև որ այդ հոգին գտնի իր հանգիստը ու խաղաղությունը Ինձ մոտ:

Դիտվել է՝ 1569

Մեկնաբանություններ