Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Իմ գեղեցկությունը

 Իմ գեղեցկությունը
26.11.2023 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Նոյեմբերի 26

Մարգարեն կանխավ հայտնեց ճշմարտությունն Իմ այս խոսքի. «Ով որ ականջ ունի լսելու, թող լսի»:

Ինչպես և այն, մյուս Խոսքը.

«Ով որ աչքեր ունի տեսնելու, թող տեսնի»:

Սահմանված էր, որ Աստված ծնվեր երկրի վրա, սակայն սահմանված չէր, որ Նա իբրև բնակարան ունենար շատ գեղեցիկ մի մարմին, որպեսզի մարդիկ հավատան և հետևեն Իրեն` Իր կերպարանքի գեղեցկության համար:

Ո՛չ, սահմանված էր, որ նա լիներ մեկը, որին աշխարհը արհամարհեր, սակայն տեսնող աչքի համար այդ մարմնի մեջ բնակվող Հոգին այնքան գեղեցիկ պիտի լիներ, որ որևէ բանի հետ համեմատել իսկ չլիներ:

«Այնուհանդերձ, երբ տեսանք նրան, չուներ նա այն գեղեցկությունը, որ ցանկալի լիներ»:

Աղոթք արեք, որ ունենաք այդ տեսնող աչքը. որպեսզի կարողանաք տեսնել գեղեցկությունը Իմ նկարագրի` իմ հոգու: Ավելին: Ինչպես որ հավատով տեսնվեց Աստվածային գեղեցկությունը Նրա, ով ձև կամ վայելչություն չուներ, այդպես էլ դուք աղոթեք, որ ունենաք հավատքի այդ տեսողությունը` ճանաչելու գեղեցկությունը Իմ սիրո, որ երևում է ձեր հանդեպ ունեցած Իմ վերաբերմունքից ու գործերից: Մինչև որ դուք հավատքի աչքերով ի զորու լինեք տեսնելու այն ամենը, որ ցանկալի է տեսնել Իմ մեջ: Այն ամենը, որ աշխարհը փորձեց տգեղացնել` անգթությամբ ու կոպտությամբ:

Այո՛, ճանաչեք Ինձ: Խոսեք Ինձ հետ: Թույլ տվեք, որ խոսեմ ձեզ հետ, որպեսզի կարողանամ ձեր սիրող սրտերին պարզ ու հստակ դարձնել` ինչ որ այժմ թվում է անհասկանալի ու աննպատակ. նաև այս` «Կերպարանք ու վայելչություն չուներ»:

Դիտվել է՝ 1363

Մեկնաբանություններ