ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Պարտադրված չէ

Պարտադրված չէ
27.11.2023 | 00:08

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Նոյեմբերի 27

Ոչ թե մեր կամքը, այլ Քո կամքը թող լինի, Տե՛ր:

Մարդիկ շատ սխալ են հասակացել Ինձ, նաև Իմ ա՛յս խոսքի մեջ:

Ես չեմ ցանկանում, որ որևէ մեկի կամքը տրտնջալով դրված լինի Իմ սեղանի վրա: Իմ ուզածն այն է, որ դուք կամենաք ու սիրեք Իմ կամքը, քանի որ նրա մեջ է ձեր երջանկությունն ու ձեր հոգու հանգիստը:

Երբ տեսնում եք, որ չեք կարող Ինձ թողնել ընտրությունը, այն ժամնակ աղոթք արեք, որպեսզի կարողանաք ոչ թե ընդունել Իմ կամքը, այլ ճանաչել, որ անսպառ է Իմ սերը, և որ ամենալավն եմ ուզում ձեր և ձեր սիրելիների համար:

Որքան քիչ են ճանաչում Ինձ նրանք, որ կարծում են, թե Ես կամենում եմ Ինձ պարտադրել իրենց: Մինչդեռ Ես հաճախ եմ իրենց աղոթքներին պատասխանում արագ ու լավագույն ձևով

Դիտվել է՝ 1169

Մեկնաբանություններ