ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Հոգու ճանապարհը

Հոգու ճանապարհը
28.11.2023 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Նոյեմբերի 28

Հիսուս, Քեզ ենք գալիս ուրախությամբ:

Իմ հանդեպ ունեցած ձեր հրճվանքը օրը օրին պետք է հարստացնի ձեր կյանքը: Այսուհետև այդպես կլինի:

Ձեր կյանքը հետզհետե պետք է կենտրոնանա միայն Ինձ հետ առնչվող կյանքի նեղ շրջանակում, խտանա միությամբ մեր երեքի:

Իսկ երբ մեր բարեկամությունն արդեն շատ մտերմիկ դառնա և ավելի ամրանա մեր կապվածությունը, այն ժամանակ ձեր հետաքրքրության սահմանները աստիճանաբար կմեծանան:

Ձեր ներկա վիճակը մի համարեք իբրև նեղ կյանք:

Ես ունեմ Իմ նպատակը, Իմ բարեխնամ պատրաստությունը, որ է` խզել առայժմ ձեր կապերը ուրիշ գործերից ու այլազան հետաքրքրասիրություններից:

Մեծ ասպարեզ հետաքրքրասիրություններից լայն գործունեության և համաշխարհային շարժումներին մասնակցելու ցանկությամբ ոտքի ելնել, և մտնել Ինձ հետ նեղ շրջանի կյանքի մեջ, սխալ ճանապարհ ընտրել է նշանակում:

Այդ է պատճառը, որ հաճախ, երբ այդպիսի գործունեության ու հետաքրքրությունների տեր մեկը գտնում է Ինձ, Ես սկսում եմ մեր բարեկամությունը ամրացնել` նախ կտրելով անցյալի նրա կապերը, որոնք կապում են նրան արտաքին աշխարհի լայն շրջանների հետ:

Երբ այդ հոգին սկսում է զորանալ ու սովորել իր դասերը ներքին, նեղ շրջանի մեջ, այնուհետև կարող է արդեն իր կյանքի շրջանակը լայնացնել` այս անգամ արդեն գործելով ներսից դեպի դուրս` յուրաքնչյուր շփում, յուրաքանչյուր բարեկամություն ենթարկելով ներքին կյանքի ազդեցությանը:

Դիտվել է՝ 1280

Մեկնաբանություններ