ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Երբ երկուսը միաբանվում են

 Երբ երկուսը միաբանվում են
29.11.2023 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Նոյեմբեր 29

Երբ երկու հոգի միաբանվեն...

Ես Եմ ճշմարտությունը:

Իմ յուրաքանչյուր Խոսքը ճշմարիտ է: Իմ տված բոլոր խոստումները պիտի կատարվեն:

Ես ներկա եմ. «Երբ հավաքվեն Իմ անունով»:

Երբ կապվեն Ինձ հավատարմությամբ` Իմ կամքը կատարելու անմար եռանդով լցված:

Ես ներկա եմ իբրև ինքն իրեն հրավիրած հյուր:

Երբ Ես այդտեղ եմ, և ձեր խնդիրները Իմը դարձնելով` Ձայնակցում եմ ձեր աղերսներին. ապա պարզ ու հասկանալի է, որ ձեր խնդրանքները կընդունվեն:

Բայց կարծում եմ, որ մարդիկ թերացել են ըմբռնել այն իրականությունը, որ կա այդ բառերի հետևում:

Երբ երկու հոգի միաբանված խնդրում են իմաստություն կամ անհրաժեշտ մի այլ բան` վստահ, որ իրենց խնդրանքը կկատարվի, ապա անշուշտ կկատարվի, եթե սահմանված է: Իսկ ահա, բոլորովին այլ իրողություն է, երբ երկու հոգի համաձայնում են աղոթել այդ խնդրանքի համար:

Դիտվել է՝ 1191

Մեկնաբանություններ