ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Անձից առ Աստված

 Անձից առ Աստված
30.11.2023 | 00:07

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Նոյեմբերի 30

Դուք մի խաղաղ տեղի` Սրբարանի կարիքն ունեք խուսափելու համար սխալ հասկացվելուց, իսկ շատ հաճախ էլ ձեր իսկ անձերից: ՈՒրիշներից կարող եք հեշտությամբ հեռանալ, մոտենալու համար ձեր էության խաղաղ ջրերին, սակայն ձեր անձից, ձեր մեղքերից և թերություններից ու՞ր կարող եք գնալ:

Հավիտենական Աստծո, ձեր միակ Ապավենի մոտ միայն կարող եք օթևանել: Մոտեցեք, որ նրա անհուն մեծության մեջ մոռանաք ձեր փոքրությունը, ձեր ցածրությունը, ձեր անկարողությունը: Մինչև որ ապահովություն բերող հոգեկան թեթևությունը վերածվի Աստծո մոտ գտած ուրախության, որ կարողանաք Աստվածայինը շնչել և շնչելով հաղթող զորություն ստանալ:

Դիտվել է՝ 1123

Մեկնաբանություններ