Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է այն փաստը, որ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններն անցել են «խաղաղ և հանդարտ մթնոլորտում»։ «Մենք հույս ենք հայտնում, որ հետընտրական շրջանում Հայաստանը ավելի համարձակ քայլեր կձեռնարկի տարածաշրջանում խաղաղության ապահովման և իրավիճակի կարգավորման ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ։               
 

Հայաստանը վերացնող նույնատիպ պարազիտները

Հայաստանը վերացնող նույնատիպ պարազիտները
30.11.2023 | 11:11

Երբ հետադարձ հայացք եմ ձգում անցած-գնացած վերջին տարիներին, հատկապես երբ մտքում վերակենդանացնում եմ վերջին առնվազն երկուսուկես տասնամյա անցուդարձերի, իրադարձությունների հուշ-հիշողություններս, հասկանում եմ, համոզվում եմ, որ մենք երբեք ընդդիմություն չենք ունեցել։ Իսկ այն, ինչ կար ընդդիմություն անվան տակ կամ նրանք, որ հանդես էին գալիս ընդդիմության անունից, որևէ աղերս չեն ունեցել իրական ընդդիմության հետ։

Այսօր էլ նույն խայտառակ վիճակն է։

Խորհրդարանական ընդդիմություն անվան տակ ցուցակներով ախոռաժողով են սողոսկել, մանդատներն առած այնտեղ վեր են ընկել նույնատիպ ապազգային սոված, կերակրատաշտին մոտ գտնվելու համար անգամ ճիվաղ ու հրեշին լեգիտիմացնող, նրա պաշտոնավարությունը երկարաձգող այնպիսի ստորակարգ արարածներ, ինչպիսիք ՔՊ-ական գործակալական ոհմակն է։

Կրկին ասում եմ` ես սրանց բոլորին` իրենց «վոժդերով» հանդերձ, կկանգնեցնեի նույն պատի տակ, որովհետև Հայաստանը վերացնող նույնատիպ պարազիտներ են։

Վարդգես ՕՎՅԱՆ

Դիտվել է՝ 4165

Մեկնաբանություններ