ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Ամերիկյան վասալ երկրում չեն կարող համակերպվել ռուս արքայի արձանի գոյության հետ

Ամերիկյան վասալ երկրում չեն կարող համակերպվել ռուս արքայի արձանի գոյության հետ
30.11.2023 | 18:22

1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմի արդյունքում Բուլղարիան փաստացի անկախություն ստացավ Օսմանյան Թուրքիայից:

1908-ին հռչակվեց թագավորություն:

Մինչ այդ, 1886 թ., օգտվելով Թուրքիայի ներքին ճգնաժամից և խախտելով Բեռլինի տրակտատը, զավթեց Արևելյան Ռոմելիան, որն ուներ ինքնավարություն Թուրքիայի կազմում: Կարծես թե շնորհակալ պիտի լինեին բուլղարացիք ռուսներին՝ իրենց ազատագրման, փրկության և պետականության համար, բա՞յց…

Դրանց շնորհակալությունը արտահայտվեց ռուս կայսր Ալեքսանդր Երկրորդի արձանով:

Բայց Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ Բուլղարիան հակառակ ճամբարում էր, թեպետ պատերազմ չհայտարարեց ԽՍՀՄ-ին:

Այժմ՝ ՆԱՏՕ անդամ է, հակառուսականության հաղորդիչ և կիսահաղորդիչ:

Իսկ երեկ արգելել էր Սերգել Լավրովի ինքնաթիռի մուտքն իր օդային տարածք, քանի որ Մարիա Զախարովան էլ կար այդ օդանավում, որը, իբր, սանկցիաների տակ է: Սա, անշուշտ, գժություն է և 1944-ի Չիկագոյի կոնվենցիայի խախտում. օդային տարածքը չի համարվում պետության տարածք, թույլտվությունը տալիս են ինքնաթիռին, ոչ թե ուղևորերին: Բայց ամերիկյան վասալի համար դա նշանակություն ունի՞, որոշ վասալներ փորձում են այնպես ծառայել վերադասին, որ կորցնում են անգամ ողջամտության և նամուսի վերջին կաթիլները:

Ի՞նչ ասենք:

Սերգեյ Լավրովը, ի վերջո, իր հետ տարավ Մարիա Զախարովային Հյուսիսային Մակեդոնիա ավելի մեղսունակ երկրների՝ Թուրքիայի և Հունաստանի օդային տարածքով: Բայց տհաճ զգացումը մնաց:

Էլ ի՞նչ անեն բուլղարացիք, որ լիարժեք, լիակատար և վերջնական երախտապարտություն հայտնեն ռուսներին: Թվում է, թե էլ բան չմնաց, բայց կա՝ Ալեքսանդր Երկրորդի արձանը դեռ տեղում է, և Բուլղարիայում լուրջ քննարկումներ են ընթանում արևմտական շրջաններում այն վերացնելու ուղղությամբ:

Դե, չեն կարող ամերիկյան վասալ երկրում համակերպվել ռուս արքայի արձանի հետ, մանավանդ՝ Բուլղարիայի պառլամենտի դիմաց, էլ չեմ խոսում այն մասն, որ արձանի ներքևում գրված է. «ЦАРЮ ОСВОБОДИТЕЛЮ ПРИЗНАТЕЛЬНАЯ БОЛГАРИЯ»: Հուսանք, բուլղարացիք այդ մոնումենտի վերջն էլ կտան՝ և վերջ, և այդ օրվանից նրանց այլևս դժվար կլինի մարդ, ազգ կամ ժողովուրդ համարել…

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1156

Մեկնաբանություններ